Վաղը կկայանա կառավարման ֆակուլտետի խորհրդի նիստը

Դիտումների քանակ՝ 869

Մարտի 27-ին, ժամը 14.00-ին թիվ 217 լսարանում տեղի կունենա ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի խորհրդի նիստը, որի օրակարգում ուսումնական և կազմակերպական առանցքային հարցեր են: Նիստում կկարևորվեն ՀՊՏՀ գիտական խորհրդի փետրվարի 29-ի որոշումների հանձնարարականները, կքննարկվի 2012 թվականի փետրվար և մարտ ամիսների ուսումնական գործընթացի, 60 և ավելի ժամ անհարգելի բացակայություններ ունեցող ուսանողների հարցը, պետական քննությունների և ավարտական աշխատանքների պաշտպանության կազմակերպման ընթացքը, ուսանողական գիտական ընկերության աշխատանքների արդյունավետ կազմակերպումը, առկա բակալավրիատի 4-րդ կուրսերի, հեռակա բակալավրիատի 3-5-րդ կուրսերի քննաշրջանների արդյունքները, 2011-2012 թվականների ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի բակալավրիատի 1-3-րդ կուրսերի քննաշրջանի կազմակերպումը:
Նիստում կլսվեն նաև այլ հարցեր:


ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին