Դասապրոցեսի որակը բարձրացնելու համար ՀՊՏՀ-ում անցկացվում են դասալսումներ
23.03.2012
Դիտումների քանակ՝ 940
Դասապրոցեսի որակը բարձրացնելու և այն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով, գործող կանոնակարգի համաձայն, ՀՊՏՀ-ում շարունակվում են դասալսումները: Ըստ կազմված ժամանակացույցի` ամբիոնների վարիչները և պրոֆեսորդասախոսական կազմի ներկայացուցիչները, մասնակցելով տարբեր դասախոսությունների ու սեմինար պարապմունքների, կազմակերպում են կառուցողական քննարկումներ, վեր հանում դասապրոցեսի ընթացքում տեղ գտած թերություններն ու բացթողումները, կատարում առաջարկություններ ու եզրահանգումներ:
ՀՊՏՀ ղեկավարությունը վստահ է, որ այս միջոցառումը հնարավորություն կընձեռի որոնելու և գիտելիքի հաղորդման ընթացքում կիրառելու առաջադեմ մեթոդներ ու եղանակներ, հաղորդելու ժամանակի պահանջներին համահունչ գիտելիքներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին