ՀՊՏՀ բակալավրիատի ավարտական կուրսերը կմեկնեն փորձառության վայրեր
23.03.2012
Դիտումների քանակ՝ 925
Մարտի 21-ին ավարտվել է ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատի 4-րդ կուրսերի քննաշրջանը: Ինչպես մեզ տեղեկացրեց ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը, քննաշրջանը վերահսկվում էր, և կանոնակարգի առանձնակի խախտումներ չեն արձանագրվել:
Այս օրերին ամփոփվում են քննությունների արդյունքները, որոնց մասին ամփոփ հաղորդում կլինի ՀՊՏՀ գիտական խորհրդի առաջիկա նիստում:
Նշենք, նաև որ բակալավրիատի ավարտական կուրսի ուսանողները շուտով կմեկնեն իրենց փորձառության վայրերը և կնախապատրաստեն դիպլոմային ատենախոսությունները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին