Ուսանողական 13-րդ մարզական խաղերի ծրագրով վոլեյբոլի կանանց առաջնության հերթական փուլը կայացավ երեկ

Դիտումների քանակ՝ 609

Երեկ տեղի ունեցավ ուսանողական 13-րդ մարզական խաղերի ծրագրով վոլեյբոլի կանանց առաջնության հերթական փուլը, որի ընթացքում գրանցվեցին հետևյալ արդյունքները` Արցախի պետական համալսարան -Հայաստանի պետական ագրարային համալսարան` 2:0, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան- մանկավարժական համալսարան` 2:0, Երևանի պետական բժշկական համալսարան- Ֆրանսիական համալսարան` 0:2, Երևանի պետական համալսարան-Հյուսիսային համալսարան 2:0:
Հիշեցնենք` այսօր խաղերի հերթական օրն է: Ժամը 15.00-ին կմրցեն Բրյուսովի անվան լեզվաբանական և Երևանի պետական բժշկական համալսարանների, 15.45-ին` Ֆրանսիական համալսարանի և Լեռնային Ղարաբաղի, 16.30-ին` մանկավարժական և Երևանի պետական համալսարանների, 17.15-ին` Հայաստանի պետական տնտեսագիտական և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանների թիմերը:
Հաջողություններ մաղթենք բոլոր թիմերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին