Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկանը կհանդիպի ֆակուլտետի կուրսերի ավագների հետ

Դիտումների քանակ՝ 705

Մարտի 26-ին, ժամը 14.00-ին հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը կհանդիպի ֆակուլտետի կուրսերի ավագների հետ: Ինչպես լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց դեկանը, հանդիպմանը ինքը ուսանողներին կծանոթացնի ուսումնական գործընթացին առնչվող` ՀՀ ԿԳ նախարարության կատարած փոփոխություններին, ՀՊՏՀ գիտխորհրդի և ռեկտորատի վերջերս ընդունած որոշումներին, առաջիկա միջանկյալ քննությունների ժամանակացույցին:
Կուրսերի ավագների ներկայությունը պարտադիր է:
Հանդիպմանը կարող են մասնակցել նաև ուսանողության ներկայացուցիչները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին