Վոլեյբոլի առաջնությունում գրանցվեցին հերթական հաղթանակները

Դիտումների քանակ՝ 723

Արդեն ավարտվել է ուսանողական 13-րդ մարզական խաղերի ծրագրով վոլեյբոլի կանանց առաջնության հերթական փուլի երկու խաղ: Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի թիմը 2:0 հաշվով հաղթել է Երևանի պետական բժշկական համալսարանի մարզիկներին, Արցախի պետական համալսարանի թիմը ևս 2 :0 հաշվով առավելության է հասել ֆրանսիական համալսարանի թիմի նկատմամբ: 
Հիշեցնենք` այս պահին խաղում են հայկական պետական մանկավարժական համալսարանի և Երևանի պետական համալսարանի թիմերը, որից հետո մրցասպարեզ դուրս կգան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի թիմերը:
Հաջողություններ մաղթենք բոլորին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին