ԱԱՀ–ի մասին օրենքում տեղ գտած փոփոխությունների ու լրացումների թեմայով սեմինար ՀՊՏՀ–ում
20.03.2012
Դիտումների քանակ՝ 827
ՀՊՏՀ ֆինանսական հաշվառման ամբիոնի նախաձեռնությամբ այսօր անցկացվեց սեմինար`նվիրված հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխություններին ու լրացումներին: Սեմինարը, որը վարում էր ՀՊՏՀ ֆինասնական հաշվառման ամբիոնի դասախոս, «ԱրմենՏել» ընկերության հարկերի հաշվառման բաժնի պետ Արթուր Գալոյանը, մասնակցում էին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, բակալավրիատի բարձր կուրսերի և մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողներ:
Բանախոսը, ներկայացնելով «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում կատարված և 2012 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած որոշ փոփոխություններն ու լրացումները, խոսեց հարկային հաշվառման մեջ դրանց հետևանքների մասին:
Ավարտին Արթուր Գալոյանը պատասխանեց ներկաների հարցերին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին