ՀՊՏՀ ուսանողները` երիտասարդական համաժողովի ակտիվ մասնակիցներ

Դիտումների քանակ՝ 736

Երեկ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում «Քաղաքակրթությունների երկխոսություն. ընդառաջ քայլ» խորագրով Երիտասարդության եվրասիական տնտեսագիտական համաժողովի երրորդ փուլի շրջանակներում տեղի ունեցած գիտաժողովին իր մասնակցությունը բերեց ՀՊՏՀ պատվիրակությունը: ՀՊՏՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ Աստղիկ Ավետիսյանը, Զարուհի Մարգարյանը, Վազգեն Այվազյանը, Անի Անտոնյանը, Լիզա Սահակյանը, Իզոլդա Արշակյանը, Հարություն Ավագյանը գործնական մասնակցության ունեցան քննարկումներին ու մտքերի փոխանակություններին, որ ծավալվեցին «Բարեկեցություն. մեկ մարդու նպատակ» թեմայով գիտական զեկուցումից հետո (զեկուցողներ` Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ուսանողներ Անի և Լարիսա Ավետիսյաններ): Նրանք նաև առիթ ունեցան ունկնդրելու Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի պրոռեկտոր Էդվարդ Սանդոյանի ողջույնի խոսքը, Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Միխայիլ Ֆեոդորովի, պրոռեկտոր Ելենա Գոդովիխի ընդարձակ ելույթները համաժողովի պատմության և հեռանկարների մասին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին