Wi-Fi ինտերնետային կապը կգործարկվի 10 օրից

Դիտումների քանակ՝ 855

Ի լրումն երեկվա տեղեկատվության` հայտնում ենք, որ մարքեթինգի և կարիերայի կենտրոնի պետ Կարեն Բաբաջանյանի հավաստմամբ`
ՀՊՏՀ թիվ 5 մասնաշենքի երկրորդ հարկի ընթերցասրահում «Օրանժ Արմենիա» ընկերության տրամադրած Wi-Fi ինտերնետային կապը լիարժեքորեն կգործարկվի առաջիկա տասն օրվա ընթացքում: 
Գույքի տեղադրման և տեխնիկական մյուս բոլոր աշխատանքներն արդեն ավարտվել են: 
Սիրելի ուսանողնե’ր, ևս մի քիչ համբերություն և անձնական համակարգիչներով անվճար ինտերնետային ծառայությունից օգտվելու հնարավորությունը կլինի իրական: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին