Wi-Fi անկյուն` մեր համալսարանում. արդյունավետ ուսումնառության նոր պայմաններ

Դիտումների քանակ՝ 666

«Օրանժ Արմենիա» ընկերության հետ ՀՊՏՀ համագործակցությունը խոստանում է լինել արդյունավետ: Այս շրջանակում մի կարևոր քայլ է արդեն կատարվել` որպես յուրօրինակ նվեր ՀՊՏՀ ուսանողներին: ՀՊՏՀ երկրորդ հարկի ընթերցասրահի նախասրահում ստեղծվել է Wi-Fi անկյուն։ 

Այստեղ անձնական համակարգիչներով անվճար ինտերնետային ծառայությունից օգտվելու հնարավորությունն ուսանողների համար արագ ու արդյունավետ ուսումնառության նոր պայմաններ կստեղծի: 
Սիրելի ուսանողնե’ր, այցելելով ընթերցասրահ` դուք կտեսնեք հարմարավետ ու հաճելի պայմաններ ու կրկին կհամոզվեք, որ բուհի ղեկավարության հոգածությունն ուղղված է նախևառաջ ձեզ: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին