Մեկնարկում են հանրապետական ուսանողական մարզական խաղերը. մեր հավաքականները ևս կմասնակցեն
Մարտի 19-ին կմեկնարկեն 13-րդ Հանրապետական ուսանողական մարզական խաղերը` նվիրված ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-ամյակին:
Ինչպես տեղեկացանք ՀՊՏՀ ֆիզդաստիարակության ամբիոնի պրոֆեսոր Լևոն Սամվելյանից` մարզական խաղերը կմեկնարկեն վոլեյբոլի առաջնությամբ: Մեր համալսարանն իր մասնակցությունը կբերի վոլեյբոլ, բասկետբոլ, սեղանի թենիս, շախմատ մարզաձևերում աղջիկների և տղաների հավաքականներով, ձեռքի գնդակ և մինի ֆուտբոլ մարզաձևերում` տղաների հավաքականներով:
«Դեռևս հստակեցված չէ, բայց հնարավոր է, որ կմասնակցենք նաև կրոսավազքին, որն անցկացվելու է Վանաձորում, իսկ լողի մրցումներին` անհատական մասնակցությամբ»,- լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ամբիոնի վարիչը` հույս հայտնելով, որ ամբողջ ուսումնական տարին մարզական կյանքը հագեցած կլինի և ՀՊՏՀ-ականները առիթ կունենան երկրպագելու իրենց հարազատ թիմերին:
Մենք նույնպես մեր համալսարանական թիմերին մաղթում ենք մարզական աննախընթաց վերելքներ ու հաղթանակներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին