ՀՊՏՀ ասպիրանտները վերլուծեցին դարասկզբի կառավարման տեսական-մեթոդաբանական հիմնախնդիրները
07.03.2012
Դիտումների քանակ՝ 744
ՀՊՏՀ 2-րդ տարվա ասպիրանտների համար կազմակերպված դասընթացներից մեկի թեման էր «Մենեջմենթի պարադիգման 21-րդ դարի սկզբին»: Դասն անցավ բուռն քննարկումների մթնոլորտում: Ասպիրանտները մեծ ոգևորությամբ վերլուծեցին 21-րդ դարասկզբի կառավարման տեսական-մեթոդաբանական հիմնախնդիրները: Դասը վարում էր փիլիսոփայության դոկտոր, ՀՊՏՀ կառավարման ամբիոնի դոցենտ Վալերի Միզոյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին