Այցելություն Եռաբլուր

Դիտումների քանակ՝ 917

Այսօր` մարտի 8-ի նախօրյակին, ՀՊՏՀ մի խումբ ուսանողներ` ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ և Աժ պատգամավոր Կարեն Ավագյանի, ՀՊՏՀ ռեկտորի օգնական Հովհաննես Մարգարյանի, բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Մհեր Աղալովյանի,  ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանի մասնակցությամբ, այցելեցին Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու Արցախյան ազատամարտում զոհված կին ազատամարտիկների հիշատակին:

ՀՊՏՀ-ականները ծաղիկներ դրեցին Եռաբլուրում ամփոփված կին ազատամարտիկների շիրիմներին` սկսելով Սոսե մայրիկի շիրիմից: 

«Որպես բուհի ռեկտոր` ես հպարտություն եմ զգում, երբ ուսանողներն այսպիսի հարգանքով են վերաբերվում Արցախյան պատերազմին իրենց կյանքը տված կին ազատամարտիկների հիշատակին, որոնց անուրանալի վաստակի շնորհիվ է կառուցվել մեր այսօրը: Շատ կարևոր է, որ ուսանողներն ունեն այն գիտակցումը, որ նաև կին ազատամարտիկների կյանքի գնով է ձեռք բերվել հաղթանակը, ազատագրվել Արցախը, և մենք այսօր ապրում ենք խաղաղ երկնքի տակ», - ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը: 

            

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին