ՀՊՏՀ ուսանողները մասնակցեցին մարքեթինգային հետազոտության
ՀՊՏՀ-ն, որդեգրելով «Մասնագիտացում. փորձ. հնարավորություն» կարգախոսը, փորձում է ուսումնառության գործընթացում կիրառել այնպիսի միջոցառումներ, որոնք ուսանողներին կօգնեն ձեռք բերելու փորձնական հմտություններ: Ուսանելի է «Բրեինդ» ընկերության գործադիր տնօրեն, մարքեթինգի ամբիոնի դասախոս Կարեն Բաբաջանյանի` այս ուղությամբ կատարած աշխատանքը: Վերջինս ՀՊՏՀ լրատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց, որ «Բրեինդ» ընկերությունը Հայաստանում ձեռակերտ խճնկարներ, խեցե սալիկներ ու բնական քարերից տարբեր պատրաստվածնքեր արտադրող միակ՝ «Մանե Թայլս» ընկերության պատվերով իրականացրած մարքեթինգային հետազոտության մեջ ընդգրկեց նաև մարքեթինգ մասնագիտությամբ սովորող ուսանողների`«Բրեինդ» ընկերության մարքեթիգի գծով տնօրեն Տիգրան Սարգսյանի, ընկերության արտ-տնօրեն Էդուարդ Քանքանյանի և մարքեթինգի ամբիոնի դոցենտ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Մասնակցությունն այս աշխատանքներին նրանց հնարավորություն ընձեռեց գործնականում ծանոթանալու մարքեթինգային հետազոտություններին, ուսումնասիրելու համապատասխան շուկան:
Երեկ « Գոլդեն Թյուլիպ Երևան» հյուրանոցում տեղի ունեցավ մարքեթինգային հետազոտության արդյունքների շնորհանդեսը, որին ներկա էին գործընթացին մասնակից ուսանողները: Ձեռք բերած փորձնական գիտելիքներն ամրապնդելու համար ուսանողներն այսօր այցելեցին նաև «Մանե Թայլս» ընկերություն, հանդիպեցին տնօրենի հետ, մեծ բավականություն ստացան այստեղ իշխող նորամուծական և ստեղծագործ մթնոլորտից, ծանոթացան արտադրության գործընթացին:
Կարեն Բաբաջանյանը հավաստիացրեց, որ այսպիսի հնարավորությունները յուրօրինակ փորձառություն են ուսանողների համար, գործնական գիտելիքներ են հաղորդում և այսուհետ շարունակական են լինելու:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին