ՀՊՏՀ ռեկտորատը ու ուսանողական խորհուրդը կանանց և ուսանողուհիներին հաճելի անակնկալ մատուցեցին

Դիտումների քանակ՝ 730

Գարնանաբույր ու գարնանաշունչ  էր այսօր ՀՊՏՀ-ի բակը: Շարլ Ազնավուրի հոգեթով երգը, վարդերի առատությունը  տոնական ու ռոմանտիկ տրամադրություն էին ստեղծել: ՀՊՏՀ ռեկտորատի և ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, կանանց տոներին ընդառաջ, առավոտ վաղ դասի շտապող ուսանողուհիներին ու ՀՊՏՀ աշխատակցուհիներին գեղեցիկ ու հաճելի անակնկալ մատուցվեց. ուսանող տղաները շնորհավորեցին նրանց տոնը` նվիրելով գարնանային թարմ վարդեր` ՀՊՏՀ-ն խորհրդանշող գեղեցիկ բացիկով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին