ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի շնորհավորանքը մարտի 8-ի կապակցությամբ
ՀՊՏՀ սիրելի′ աշխատակցուհիներ, ուսանողուհիներ, սրտանց և ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մարտի 8–ի՝ Կանանց միջազգային տոնի կապակցությամբ: Մաղթում եմ առողջություն, կանացի երջանկություն, ընտանեկան ներդաշնակություն, մասնագիտական և աշխատանքային հաջողություններ:
Անգնահատելի է կանանց դերը մեր ժողովրդի, պետության կյանքում, անառարկելի` նրանց ներդրումը մեր ժողովրդի համար կարևորագույն և անկյունադարձային ժամանակաշրջաններում։ Հատկապես հայ կանանց դերը անուրանալի է հայկական ընտանիքների ավանդական կենսաձևի պահպանման, ամրացման և նոր սերնդի դաստիարակության գործում։ Սպարապետ Գարեգին Նժդեհը իրավացիորեն նշել է. «Մայրերի ափի մեջ պետք է փնտրել ազգերի ճակատագիրը»։
Սիրելի աշխատակցուհիներ, ուսանողուհիներ, եղեք կենսախինդ, հաջողակ ու թող կատարվեն Ձեր բոլոր բարի նպատակները։
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյան