Ստուգարքով ավարտվող մոդուլների համար կկազմակերպվի միայն ամփոփիչ ստուգում

Դիտումների քանակ՝ 644

Փետրվարի 29–ին տեղի ունեցած ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ` նոր ուսումնական տարվանից ստուգարքով ավարտվող մոդուլների համար կկազմակերպվի միայն ամփոփիչ ստուգում` քննաշրջանին նախորդող վերջին շաբաթվա ընթացքում:

Հիշեցնենք, որ այսօր ստուգարքով ավարտվող մոդուլների համար կազմակերպվում են և’ միջանկյալ, և’ ամփոփիչ ստուգումներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին