Սեպտեմբերից ամփոփիչ քննաշրջանի ընթացքում դասեր չեն կազմակերպվի
01.03.2012
Դիտումների քանակ՝ 839
ՀՊՏՀ գիտխորհրդի որոշմամբ` 2012-2013 ուսումնական տարվա սկզբից 20–շաբաթյա ուսումնական կիսամյակը կկազմակերպվի 17+3 շաբաթներով` առանձնացնելով ամփոփիչ քննաշրջանը:
Այսպիսով` ամփոփիչ քննաշրջանում դասեր չեն կազմակերպվի և ուսանողները հնարավորություն կունենան լրջորեն և պատասխանատվությամբ պատրաստվելու յուրաքանչյուր քննությանը:
Հիշեցնենք, որ համաձայն նախկինում գործող կարգի` ամփոփիչ քննաշրջանը անցկացվում էր դասերին զուգահեռ, որը զրկում է ուսանողներին թե’ դասապրոցեսին, թե’ քննություններին լրջորեն նախապատրաստվելու հնարավորությունից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին