Յուրաքանչյուր կիսամյակում կհանձնարարվի երկու անհատական աշխատանքից ոչ ավելի
ՀՊՏՀ-ում ուսումնական գործընթացի կազմակերպման, կրթությունը ժամանակի պահանջներին համապատասխան դարձնելու հարցերի շուրջ բազմաթիվ քննարկումներում թե’ դասախոսները, թե’ ուսանողները հնչեցրել են անհատական աշխատանքների հետ կապված մտահոգություններ՝ նշելով, որ անհատական աշխատանքների կատարումը ժամանակատար ու անարդյունավետ է։
ՀՊՏՀ գիտական խորհրդի երեկ տեղի ունեցած նիստում այս առնչությամբ ընդունվել է որոշում, ըստ որի` նոր ուսումնական տարվանից սկսած յուրաքանչյուր կիսամյակում կհանձնարարվի երկու անհատական աշխատանքից ոչ ավելի:
Անհատականներ կներկայացվեն ընդհանուր մասնագիտական մոդուլներից միայն «Տնտեսագիտության տեսություն» դասընթացից և մասնագիտացման մոդուլներից:
Անհատական աշխատանքների պաշտպանությունը կկազմակերպվի ամփոփիչ քննաշրջանին նախորդող ամսվա առաջին երկու շաբաթվա ընթացքում:
Նշենք, որ այսօր ուսանողներն անհատական աշխատանքներ են ներկայացնում բոլոր ընդհանուր մասնագիտական առարկաներից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին