ՀՊՏՀ ուսանողներն այցելեցին ՀՀ կենտրոնական բանկ...
28.02.2012
Դիտումների քանակ՝ 954
Ինչպես տեղեկացրել ենք` ՀՊՏՀ ուսանողական խորհրդի արտաքին կապերի հանձնաժողովը նախաձեռնել է այցելություններ ՀՀ կենտրոնական բանկ: Երեկ տեղի է ունեցել առաջին ծանոթությունը Հայաստանի բանկային համակարգի առաջատարի հետ:
Ֆինանսական ֆակուլտետի 27 ուսանողներին կենտրոնական բանկում սիրով դիմավորել է այցելուների կենտրոնի տնօրեն Զարուհի Բարսեղյանը: Վերջինս ապագա ֆինանսիստներին ներկայացրել է բանկի դերն ու գործունեությունը, ինչպես նաև ծանոթացրել փողի ստեղծման պատմությանը:
Ավարտին ուսանողներին մատուցվել է հաճելի անակնկալ` փոքրիկ հուշանվերներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին