Բաց դռների օր` աշակերտների համար

Դիտումների քանակ՝ 822

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում այսօր  կազմակերպվել էր բաց
դռների օր, որին հրավիրված էին Եղեգնաձորի և հարակից մի շարք
համայնքների ավարտական դասարանի աշակերտներ (մոտավորապես 120 հոգի): Միջոցառման շրջանակներում ներկայացվեց մասնաճյուղի մասնագիտությունների, առարկայական ծրագրերի, ուսուցման հնարավորությունների մասին բազմազան տեղեկատվություն:
Աշակերտները շրջայց կատարեցին մասնաճյուղի տարածքում, ծանոթացան  նրա ուսումնական, լսարանային պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, ստացան իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին