ՀՊՏՀ ուսանողներն արժանացել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի» մրցանակներին

Դիտումների քանակ՝ 817

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» Հայաստանի ֆոնդային բորսայի հայտարարած «Զարգացնենք Հայաստանի կապիտալի շուկան. արժեթղթերի առաջարկի ու պահանջարկի հարցերը» խորագրով ուանողական ռեֆերատների 2-րդ մրցույթում ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Հասմիկ Մակարյանի ներկայացրած` «Ինչպե՞ս կարելի է խթանել արժեթղթերի առաջարկը Հայաստանի կապիտալի շուկայում» ուսումնասիրությունն արժանացել է 2-րդ մրցանակի: Ուրախությամբ տեղեկացնենք, որ 3-րդ մրցանակակիրը նույնպես մեր բուհից է. արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում մասնագիտության մագիստրատուրայի առաջին կուրսի մագիստրանտ Գոհար Հովհաննիսյանի «Որո՞նք են արժեթղթերի առաջնային տեղաբաշխման (IPO) խնդիրները և հնարավոր լուծումները Հայաստանի կապիտալի շուկայում» աշխատանքը հետաքրքրություն է առաջացրել և գնահատվել ըստ արժանվույն:
Հավելենք` ուսանողական ռեֆերատների մրցույթին ներկայացվել է 20 ուսումնասիրություն, որից մրցանակակիր է դարձել 3-ը:
Շնորհավորում ենք մեր երիտասարդ հետազոտողներին` և մաղթում հետագա հաջողություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին