Կոչ ՀՊՏՀ–ականներին...
Հարգելի ՀՊՏՀ–ականներ, երեկ մի ադրբեջանցի, ոմն Բախտիյար Մամմադով, «Facebook» սոցիալական ցանցում մեր բուհի պաշտոնական էջում հանդես էր եկել հայերի նկատմամբ անպարկեշտ հայտարարություններով, բռնություն, ատելություն քարոզող կոչերով և հայերին ամբողջապես վերացնելու սպառնալիքներով։ Ազգային հողի վրա կատարվող անհանդուրժողականության նման դրսևորումները պարզապես անընդունելի են, դատապարտելի և պատժելի։ Իհարկե, ինչպես հայտնի է, պարտվածի հոգեբանությամբ տառապող և ցեղասպան երիտթուրքի հոգեբանություն ունեցող որոշ մարդակերպերի համար նման մոտեցումը կարող է նորմալ համարվել:
Մեր ձեռնարկված պատասխան քայլերի արդյունքում տվյալ ադրբեջանցու էջը արգելակվեց։ Կոչ ենք անում նաև Ձեզ՝ նման մեկնաբանություններ ու հայտարարություններ տեսնելու դեպքում անմիջապես սեղմել “Report as Abuse” կոճակը։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին