ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի խորհրդի նիստն ամփոփեց առաջին կիսամյակի արդյունքները

Դիտումների քանակ՝ 791

Փետրվարի 24-ին տեղի ունեցավ ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվեցին աշխատանքային և ուսումնառության գործընթացներին առնչվող կարևորագույն հիմնահարցեր: Մասնավորապես` արծարծվեցին ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողների արտադրական և մագիստրատուրայի գիտահետազոտական փորձառությունների արդյունավետ կազմակերպման ու դրանց իրականացման հետ կապված խնդիրները: 

Նիստում կարևորվեցին նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են առաջին կիսամյակի քննությունների արդյունքների քննարկումն ու ամփոփումը, հեռակա ուսուցման 5-րդ կուրսերի քննաշրջանի կազմակերպումը: Քննարկվեցին ՀՊՏՀ ռեկտորատի և գիտական խորհրդի որոշումները: 
Ֆակուլտետի խուրհուրդն անդրադարձավ նաև ընթացիկ հարցերի:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին