Ներկայացվեց ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի բացօթյա լսարանը

Դիտումների քանակ՝ 825

Փետրվարի 10–ին «Golden Tulip Erevan» հյուրանոցում անցկացվեց Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ընկերակցության կողմից դրամաշնորհի արժանացած և արդեն իրականություն դարձած ծրագրերի ցուցահանդես, որին մասնակցեց նաև Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ընկերակցության անդամ, ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի դեկան Էդգար Ղազարյանը։ Հիշեցնենք, որ վերջինս իր ներկայացրած նախագծի համար 2011թ. արժանացել է դրամաշնորհի և ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում հիմնել Հայաստանում առաջին բացօթյա լսարանը։
Էդգար Ղազարյանն իր կատարած աշխատանքը ներկայացրեց առանձին ուշագրավ տաղավարով, որն արժանացավ այցելուների բարձր գնահատականին։ Հիշեցնենք՝ դեկանի ծրագիրն արժանացել է Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ընկերակցության վարչության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության հավանությանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին