London School of Business and Finance-ը ներկայացավ Տնտեսագիտականում

Դիտումների քանակ՝ 1675

«Մասթեր Պլյուս» միջազգային ուսումնական կենտրոնն այսօր ՀՊՏՀ-ում ներկայացրեց Լոնդոնի LSBF (London School of Business and Finance) բիզնես դպրոցը: Հայաստանյան կրթական տարածքում իր գործունեությունը սկսող, Եվրոպայում մեծ համբավ վայելող այս բուհն իր ներկայությունն է ապահովել աշխարհի շատ երկրներում և այսօր ուսանողությանն է առաջարկում է իր` մրցունակ կրթության մատուցման և կարիերայի կայացմանը նպաստող ծառայությունը:
Լondon School of Business and Finance-ի գործադիր դեկան Աննա Թորնը ընդարձակ ելույթում ՀՊՏՀ ուսանողությանը ներկայացրեց կրթական ծառայությունների հիմնական ուղղությունները` ընդունելության կարգ, առարկայական ծրագրեր, մեթոդական մոտեցումներ, կարևոր տեղեկատվություն մատուցեց ուսուցման աստիճանների ու ձևերի (բակալավրիատ, մագիստրատուրա, մասնագիտական որակավորում, առկա և հեռավար (օnline)) մասին: Հիմնականում շեշտադրելով մասնագիտական ծրագրերը` մարքեթինգ, ֆինանսներ, հաշվապահություն, իրավունք, միջազգային գործարարություն, գործարար վարչարարություն և այլն, նա խոսեց նաև կրթական նորարարական մոտեցումների մասին, լուսաբանեց կրթաթոշակների տրամադրման կարգը: Բանախոսը պատասխանեց նաև ուսանողների հարցերին:
Շնորհանդեսի ավարտին «Մասթեր Պլյուս» միջազգային ուսումնական կենտրոնի ներկայացուցիչները կատարեցին հայտերի գրանցում: Տեղեկացնենք մեր ուսանողներին, որ London School of Business and Finance-ի ներկայացուցիչը դեռ մի քանի օր կգտնվի Հայաստանում, և փետրվարի 11-14-ը նրա մասնակցությամբ կանցկացվի «բաց դռների» օր, որի ընթացքում հայտ ներկայացրած ուսանողները հնարավորություն կստանան ավելի մանրամասն ու անհատական տեղեկատվություն ստանալ իրենց նախընտրած մասնագիտության և ուսումնառության պայմանների մասին: Իսկ ովքեր չեն մասնակցել այսօրվա միջոցառմանը, սակայն ցանկություն ունեն դիմելու և մասնակցելու «բաց դռներին», հայտնում ենք «Մասթեր Պլյուս» միջազգային ուսումնական կենտրոնի հեռախոսահամարը` 010.500 016, 010.500 096 կամ 099 500 016:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին