ՀՊՏՀ զբոսաշրջության կառավարում մասնագիտության 4-րդ կուրսեցիները գործնական պարապմունքը կանցկացնեն «Անի Պլազա» հյուրանոցում

Դիտումների քանակ՝ 1139

«Բուհում պետք է կարևորվեն փորձնական գիտելիքների ուսուցումը թե’ քանակապես, թե’ որակապես, տեսության և փորձառության արդյունավետ համադրումը, հետաքրքրական, գործնական դասերի կազմակերպումը»,-ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՊՏՀ հակաճգնաժամային և զբոսաշրջության կառավարման ամբիոնի վարիչ Նելլի Շահնազարյանը և տեղեկացրեց, որ ամբիոնում այս ուղղությամբ որոշակի փորձ է կուտակվել: Ամբիոնի դոցենտ Ստեփան Մանթառլյանի նախաձեռնությամբ զբոսաշրջության կառավարում մասնագիտության ուսանողների համար ուշագրավ դասախոսություններ են կարդում ոլորտի հայտնի մասնագետները, ուսանողներն այցելում են հյուրանոցներ, հնարավորություն ունենում գորձնականում ծանոթանալու այստեղ կատարվող աշխատանքներին: 
Ամբիոնի վարիչը տեղեկացրեց նաև, որ հերթական դասը կկայանա փետրվարի 16-ին, ժամը 12.30-ին «Անի Պլազա» հյուրանոցում: Զբոսաշրջության կառավարում մասնագիտության 4-րդ կուրսեցիների համար «Սննդի ծառայությունների կազմակերպում» դասընթացի գործնական պարապմունքը կվարի «Անի Պլազա» հյուրանոցի metre d’ hotele-ը: Վերջինս ուսանողներին կծանոթացնի հյուրերի դիմավորման մշակույթին, սպասարկման ու սննդի ծառայություններին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին