Այսօր բացվել են Տնտեսագիտական համալսարանի պաշտոնական կայքի ռուսերեն և անգլերեն էջերը
09.02.2012
Դիտումների քանակ՝ 810
ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am) բոլոր այցելուներին և օգտատերերին ուրախությամբ տեղեկացնում ենք, որ այսօրվանից կայքում տեղադրված ողջ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ նաև ռուսերեն և անգլերեն: Այսուհետ մեր բուհի, նրա անցուդարձի, առօրյայի մասին պատմող բազմաբնույթ և հետաքրքրական նյութերը հասանելի կլինեն կայքի օտարախոս այցելուներին նույնպես:
Լիահույս ենք, որ ՀՊՏՀ-ի բարեփոխված, ժամանակի պահանջներին համահունչ կայքը կբարձրացնի բուհի հեղինակությունը նաև արտերկրում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին