ՀՊՏՀ ֆուտբոլի հավաքականը փետրվարի 13-ից կվերսկսի մարզումները
09.02.2012
Դիտումների քանակ՝ 723
ՀՊՏՀ ֆուտբոլի հավաքականի մարզիչ Էլեոնորա Գրիգորյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայության բաժնին տեղեկացրեց, որ հավաքականը լրջորեն նախապատրաստվելու է մարտի 20-ին կայանալիք ֆուտբոլի հանրապետական ուսանողական միջբուհական սպարտակիադային, ուստի մարզումները կընթանան ողջ թափով` յուրաքանչյուր շաբաթվա երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 14.00-ին: Մարզչի խոսքերով` կիրակի օրերին կկազմակերպվի ընկերական խաղ որևէ բուհի հավաքական թիմի հետ:
Ֆուտբոլի ՀՊՏՀ հավաքականին մաղթում ենք մարզական հաջողություններ և լավ մարզավիճակ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին