Մեկնարկեց այս ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը

Դիտումների քանակ՝ 801

Այսօր` փետրվարի 9-ին, մեկնարկեց 2011-2012 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը: ՀՊՏՀ ուսումնակազմակերպական համապատասխան ստորաբաժանումների նախապատրաստական ջանադիր աշխատանքի շնորհիվ ուսումնական ամբողջ գործընթացը այսօրվանից կմտնի բնականոն հուն: Բնականաբար, նոր կիսամյակը դասապրոցես կներմուծի մասնագիտական նոր առարկաներ ու դասընթացներ:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հիշեցնում է, որ բուհում ուսումնական գործընթացը կազմակերպվում է երկհերթ ժամանակացույցով: Առավոտյան ժամը 9.30-ին սկսվում են առկա բակալավրիատի 1-3-րդ կուրսերի դասերը: Առկա բակալավրիատի 4-րդ կուրսերի, ինչպես նաև առկա և հեռակա մագիստրատուրայի դասերը կկազմակերպվեն երկրորդ հերթում` ժամը 14.00-ից:    

Շնորհավորելով  ՀՊՏՀ աշխատակազմի բոլոր անդամներին, դասախոսներին և ուսանողներին այս առիթով` մաղթենք համատեղ ստեղծագործ աշխատանք, որը արդյունավետ կդարձնի ուսումնական գործընթացը և նոր շունչ կհաղորդի բուհի առօրյային:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին