Այսօր ՀՊՏՀ-ում կավարտվի առաջին լուծարքային շրջանը
ՀՊՏՀ-ում առաջին լուծարքային շրջանն սկսվել էր հունվարի 31-ին և ավարտական փուլին հասավ այսօր` փետրվարի 8-ին: Լուծարքներ հանձնող ուսանողներն այս օրերին տարբեր առարկաներից քննություններ հանձնեցին քննական երեք ձևերով` թե’ համակարգչային կենտրոնում, թե’ ֆակուլտետներում: Ռեկտորատը դեկանատների հետ միասին ամեն ինչ արեց, որպեսզի քննություններն ընթանան բնականոն հունով, և ուսանողները հնարավորություն ունենան դրսևորելու իրենց գիտելիքները: Քննություններ հանձնողների համար ապահովվեցին բոլոր անհրաժեշտ պայմաննները, և, պատահական չէ, որ լուծարքային օրերին չգրանցվեց ոչ մի արտառոց պատահար:
Այս պահին ՀՊՏՀ ֆակուլտետների դեկանատներում ամփոփվում են լուծարքային քննությունների արդյունքները, որից հետո կպարզվի, թե որքան ուսանող է հաղթահարել 1-ին լուծարքի արգելքը և քանիսն են մասնակցելու երկրորդ լուծարքին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին