ՀՊՏՀ-ում լուծարքներն ընթանում են բնականոն հունով, առանց արտառոց պատահարների

Դիտումների քանակ՝ 823

ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանին հանդիպեցինք այն պահին, երբ նա նոր էր վերադարձել քննասենյակներ կատարած շրջայցից: «Արդեն 3 օր է բուհում լուծարքային փուլ է, և աշխատում ենք հագեցած ժամանակացույցով: Ռեկտորատը դեկանատների հետ միասին ամեն ինչ անում է, որպեսզի քննություններն ընթանան բնականոն հունով, և ուսանողներն հնարավորություն ունենան դրսևորելու իրենց գիտելիքները»,- լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց պրոռեկտորը և հավելեց, որ այս պահի դրությամբ ոչ մի դեպք ու արտառոց պատահար չի գրանցվել:

Հիշեցնենք, որ լուծարքային շրջանը սկսվել է հունվարի 31-ից և կավարտվի փետրվարի 8-ին: Ուսանողները տարբեր առարկաներից քննություններ են հանձնում քննական երեք ձևերով` թե’ համակարգչային  կենտրոնում, թե’ ֆակուլտետներում: Հուսով ենք` քննաշրջանի ընթացքում անբավարար ստացած և լուծարքներ հանձնող ուսանողները լուծարքային այս շրջանից հետո անհրաժեշտ հետևություններ կանեն, լավ կսովորեն ողջ ուսումնական տարվա ընթացքում և հաջողությամբ կհաղթահարեն եկող քննաշրջանների փորձությունը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին