ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի խորհրդի նիստում ընտրվեց ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ

Դիտումների քանակ՝ 782

Կառավարման ֆակուլտետի N 217 լսարանում այսօր տեղի ունեցավ ֆակուլտետի խորհրդի նիստ, որի ընթացքում 2011-2012 թվակաների ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի աշխատանքային ծրագիրը ներկայացրեց ֆակուլտետի դեկան Էդգար Ղազարյանը: 2011-2012 թվականների ուսումնական տարվա բակալավրիատի առկա ուսուցման 1-4-րդ կուրսերի, հեռակա ուսուցման 1-2-րդ կուրսերի, մագիստրատուրայի առկա և հեռակա 1-2-րդ կուրսերի ամփոփիչ քննաշրջանի նախնական արդյունքների և առաջին լուծարքի կազմակերպական աշխատանքների մասին ելույթով հանդես եկավ փոխդեկան Սամվել Գրիգորյանը: Կարևորվեցին նաև առկա ուսուցման բակալավրիատի 4-րդ կուրսի, մագիստրատուրայի 2-րդ կուրսի ավարտական աշխատանքների և մասնագիտական ատենախոսությունների, հեռակա ուսուցման 5-րդ կուրսի պետական քննությունների, հեռակա ուսուցման 3-5-րդ կուրսերի քննաշրջանի  կազմակերպումը, կատարվող գիտահետազոտական  աշխատանքները: Լսվեց  նաև զեկուցում 2011-2012 թթ. ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպական աշխատանքների մասին:

Խորհրդի նիստում  ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահի թեկնածու առաջադրվեց հակաճգնաժամային կառավարում մագիստրատուրայի առաջին կուրսեցի Անի Անտոնյանը, որն էլ ընտրվեց ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ:

Որոշվեց կառավարման ֆակուլտետի հաջորդ ընդլայնված նիստն անցկացնել փետրվարի 8-ին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին