Ակադեմիական անբավարար առաջադիմություն ունեցողները կհեռացվեն. ի գիտություն ուսանողների
Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանն այսօր տեղի ունեցած ՀՊՏՀ ռեկտորատի նիստում տեղեկացրեց, որ համաձայն ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի 2011թ. նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգը հաստատելու մասին» հրամանի, 2011-2012թ երկրորդ կիսամյակից ակադեմիական անբավարար առաջադիմություն ունեցողները կհեռացվեն համալսարանից: Պրոռեկտորի պարզաբանմամբ` ակադեմիական անբավարար առաջադիմություն է համարվում քննաշրջանում երեք և ավելի առարկաներից կամ մեկ առարկայից երեք «անբավարար» գնահատական ստանալը: Միաժամանակ, ըստ վերոնշյալ կարգի, ընթացիկ անբավարար առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, բացառությամբ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով ընդունված ուսանողների, թույլ է տրվում մինչև ավարտական ուսումնական տարվա սկիզբը լրացնելու առավելագույնը 12 կրեդիտ կազմող ակադեմիական պարտքերը, վերահանձնելով առարկաները ևս երկու անգամ կամ կրկնելով դրանք:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին