Տեղի ունեցավ կառավարման ֆակուլտետի խորհրդի ընդլայնված նիստը

Դիտումների քանակ՝ 671

Այսօր տեղի ունեցավ կառավարման ֆակուլտետի խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցում էր ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը: Նիստի ընթացքում կարևորվեցին 2011-2012 թվականների ուսումնական տարվա բակալավրիատի առկա ուսուցման 1-4-րդ կուրսերի, հեռակա ուսուցման 1-2-րդ կուրսերի, մագիստրատուրայի առկա և հեռակա 1-2-րդ կուրսերի ամփոփիչ քննաշրջանի նախապատրաստական, ուսումնադաստիարակչական և գիտահետազոտական աշխատանքները, 2011-2012թթ. ուսումնական տարվա հեռակա մագիստրոսական ատենախոսությունների պաշտպանության արդյունքները և ընթացքը, 2011-2012 թթ. ուստարվա մագիստրատուրայի 2-րդ կուրսի գիտամանկավարժական փորձառության արդյունավետ անցկացումը: Լսվեցին գիտելիքների գնահատման բազմագործոնային գնահատման համակարգում հնարավոր փոփոփություններին, դասընթացների առարկայական ծրագրերի միասնական ձևին առնչվող առաջարկություններ:
Նիստում հաստատվեցին նաև հայոցորդների թեկնածուական ատենախոսությունների թեմաները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին