ՀՊՏՀ-ում ավարտվեց Հայաստանի վոլեյբոլի երիտասարդների առաջնությունը
20.12.2011
Դիտումների քանակ՝ 576
Դեկտեմբերի 19-ին ՀՊՏՀ մարզադահլիճում ավարտվեց վոլեյբոլի աղջիկների և տղաների Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Համառ ու անզիջում մրցապայքարի արդյունքում հայտնի դարձան հաղթողները:
Տղաների առաջնությունում հաղթող դարձավ ԼՂՀ «Արցախ» ակումբը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց ԵՊՀ թիմը, երրորդը` ՖԻՄԱ-ն:
Աղջիկների մրցապայքարում առաջին տեղը զբաղեցրեց Սյունիքի <Լեռէքս> ակումբը, երկրորդը` Ավանի մարզադպրոցի թիմը, երրորդը` Շենգավիթի մարզադպրոցի թիմը:
ՀՊՏՀ ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լևոն Սամվելյանի փոխանցմամբ` Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում մեր համալսարանի ղեկավարությունը` իրենց աջակցելու և առաջնությունը պատշաճորեն կազմակերպելու համար:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին