ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ԷԹԻԿԱՅԻՆ ԵՎ ԲԻԶՆԵՍԻՆ
Նոյեմբերի 29- ՀՊՏՀ մեծ հանդիսասրահում իր աշխատանքները սկսեց Հայաստանի ազգային ուսանողական ասոցիացիայի, ՀՊՏՀ-ի և ԵՊՀ ուսանողական խորհուրդների կողմից կազմակերպված 6-օրյա գագաթնաժողովը (YES)` նվիրված Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո գործարարության ոլորտի էթիկական խնդիրներին:
«Ուրախալի է, որ «Էթիկան և բիզնեսը 21-րդ դարում» խորագրով գագաթնաժողովին մասնակցում են ուսանողներ աշխարհի տարբեր ծայրերից և մասնակիցները հնարավորություն կունենա լսելու նաև նրանց տեսակետները իրենց երկրների տնտեսական հիմնախնդիրների, աշխարհը պարուրած ֆինանսատնտեսական ճգնաժամի, 21-րդ դարի մարտահրավերների մասին»,- բարի երթ մաղթելով գագաթնաժողովի աշխատանքներին` ասաց ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը:
Մասնակիցներին ողջունեցին և բեղմնավոր աշխատանք մաղթեցին Հայաստանի ազգային ուսանողական ասոցիացիայի նախագահ Արմեն Ալեքսնայանը, ՀՊՏՀ ուսանական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը, ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Հակոբյանը:
Լիագումար նիստում մասնակիցները կլսեն 8 զեկուցում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին