«Ոսկի աշուն-2011»-ը նվիրվում է «Էկոնոմ plus»-ի 10-ամյակին

Դիտումների քանակ՝ 728

ՀՊՏՀ մեծ հանդիսասրահում նոյեմբերի 22-ին .ուսանողական  ամսաթերթի 10-ամյակի տոնակատարության շրջանակներում մեկնարկեց-ը , որն այս անգամ կոչվում է:

Առաջինը մրցասպարեզ դուրս եկան տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների, հաշվապահական հաշվառման և աուդիտի, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետների թիմերը` հերթով հանդիսատեսին մատուցելով իրենց պատրաստած հումորային-երաժշտական մինի ներկայացումները: Դրանց միջոցով  ուսանողներն իրենց վերաբերմունքն էին արտահայտում ինչպես հարազատ բուհի  անցուդարձի, ղեկավարության, իրենց դասախոսների, ուսանողական խորհրդի գործունեության,  այնպես էլ այլ` ավելի հնչեղ թեմաների նկատմամբ: Բոլոր թիմերի ելույթներն էլ հանգամանորեն էին նախապատրաստված, ակնհայտ էր` ոչ մի մանրուք չի վրիպում ուսանողության սրատես աչքից...

Գրեթե երկու ժամ  հանդիսատեսը լիաթոք ծիծաղում էր ու  ծափահարում:

Վաղը-ը կշարունակվի նույն տեղում և նույն ժամին: Կմրցեն կառավարման, ֆինանասական, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետների թիմերը:  Մաղթում ենք հաջող ելույթներ և, իհարկե, հանդիսատեսի ջերմություն ու... համակրանք:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին