Տեղեկատվական թերթիկ՝ ՀՊՏՀ գրադարանից

Դիտումների քանակ՝ 3107

Արդիականացման փուլ թևակոխած ՀՊՏՀ գրադարանը տեղեկատվական թերթիկ է հրատարակել, որտեղ ներկայացվում է գրադարանի կառուցվածքը, ընթերցող դառնալու, գիտական և ուսանողական ընթերցասրահներից օգտվելու, առցանց պատվերներ կատարելու կարգը և գրադարանից օգտվելու մյուս կանոնները:

Գրքույկը հասցեագրված է հատկապես ՀՊՏՀ առաջին կուրսեցիներին:

Ինչպես տեղեկացնում է գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը՝ սեպտեմբերի 1-ից գրքույկը հասանելի կլինի գրադարանի նախասրահում և ընթերցասրահներում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին