Մեր ուսանողուհին Սերժ Սարգսյանի պաշտոնական պատվիրակության կազմում կմեկնի Իտալիա

Դիտումների քանակ՝ 563

Դեկտեմբերի 12-16-ը  նախատեսվում է ՀՀ Նախագահի պաշտոնական այցելություն Իտալիա: Նախագահին ուղեկցող պաշտոնական պատվիրակության կազմում Իտալիա կմեկնի նաև անկախության 20-ամյակի տոնակատարությունների շրջանակում հայտարարված` «Հայաստանը ես եմ» խորագրով մրցույթի հաղթող, ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի աշխատանքի տնտեսագիտություն մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Ռոզա Աբրահամյանը:

Մաղթում ենք նրան բարի ճամփորդություն և վերադարձ`լի անմոռանալի տպավորություններով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին