ԳԻՏԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ` ՆՎԻՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ
17.12.2011
Դիտումների քանակ՝ 772
Նոյեմբերի 25-ին ֆինանսական ֆակուլտետի 205 լսարանում նորաստեղծ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետը անցկացրեց առաջին գիտական սեմինարը` նվիրված պետական գնումների համակարգում առկա խնդիրներին:
Զեկուցումով հանդես եկավ «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի առաջատար մասնագետ Տիգրան Ջանոյանը, որը անդրադարձավ «Գնումների մասին» ՀՀ օրենքի նպատակներին, խոսեց պատվիրատուների ու մասնակիցների, գնումների գործընթացի հիմնական սկզբունքների, գնումների գործընթացի կարգավորման ու համակարգման, գնումների աջակցման կենտրոնի գործառույթների, գնում կատարելու ընթացակարգերի մասին:
Գիտական սեմինարին մասնակցում էին բակալավրիատի ավարտական կուրսերի ուսանողներ, մագիստրանտներ ու դասախոսներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին