Զբոսաշրջության կառավարման ուսանողները լսեցին դասախոսություն «Ամադեուս» ամրագրման համաշխարհային ցանցի մասին

Դիտումների քանակ՝ 818

Այսօր ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի զբոսաշրջության և հակաճգնաժամային կառավարման ամբիոնի վարիչ, դոցենտ Նելլի Շահնազարյանի նախաձեռնությամբ բակալավրիատի զբոսաշրջության կառավարման մասնագիտության ուսանողների համար դասախոսությամբ հանդես եկավկրթախորհրդատվական կենտրոնի գործադիր տնօրեն, Հայաստանում  ծրագրի դասավանդման լիցենզավորված կենտրոնի մասնագետ Անի Հակոբյանը: Նա հանգամանորեն լուսաբանեցհամաշխարհային ցանցի ամրագրմանծրագիրը` որպես համաշխարհային շուկայում ամենապահանջարկվածը, բացատրեց դրա կառուցվածքը, տեսքը, զբոսաշրջիկների ամրագրման եղանակներն ու այլ կարևոր մանրամասներ: Ներկաները տեղեկացան, որ բացիու մի քանի այլ ավիաուղիներից, հայաստանյան մյուս ավիակազմակերպություններն օգտվում ենցանցից, սակայն առայժմ միայն ավիատոմսերի մակարդակում, մյուս ծառայություններն առաջիկայում աստիճանաբար հասանելի կդառնան:

Վերջում ցուցադրվեցապագային նվիրված տեսահոլովակ, և բանախոսը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին:

Զբոսաշրջության և հակաճգնաժամային կառավարման ամբիոնի վարիչ, դոցենտ Նելլի Շահնազարյանի տեղեկացմամբ` համագործակցությունըընկերության հետ այսքանով չի սահմանափակվելու, նախանշվում են այլ օգտաշատ ծրագրեր, որոնք կնպաստեն ուսանողության գործնական գիտելիքների ամրապնդմանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին