ՀՊՏՀ-ում սովորող պորտուգալուհիներն ապրում են լիարժեք ուսանողական կյանքով
Այս ուսումնական տարեսկզբից Եվրամիության «Էրասմուս Մունդուս » փոխանակման ծրագրի շրջանակներում ՀՊՏՀ-ի բակալավրիատում ուսումնառում են Պորտուգալիայի Վիանա դո Կաշտելոյի պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողուհիներ Սառա Բաչմանը, Անիտա Ֆերեյրան և Սյուզաննա Ֆերնանդեսը: Նրանք, իրենց իսկ հավաստիացմամբ, հաճույքով են հաճախում հակաճգնաժամային և զբոսաշրջության կազմակերպման, մարքեթինգի և կառավարման տեղեկատվական համակարգերի ամբիոնների կողմից անգլերենով, անհատական ուսուցման եղանակով կազմակերպվող դասընթացներին:
Պորտուգալուհիներն օրերս մասնակցեցին նաև մարքեթինգի գուրու , պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերի «Ուսանողական ֆորում» անվանումով վկայագրվող թրեյնինգին, հարստացրեցին իրենց գիտելիքները մարքեթինգի վերաբերյալ և դեկտեմբերին կստանան հավաստագրեր:
Մինչև կիսամյակի ավարտը` մեկնումը հայրենիք, ուսանողուհիները վստահ են` շատ այլ ձեռքբերումներ կարձանագրեն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին