ՀՊՏՀ-ավագ դպրոցներ համագործակցություն
17.12.2011
Դիտումների քանակ՝ 2299
Այս ուսումնական տարվանից ՀՊՏՀ-ն համագործակցության պայմանագրեր է կնքել Երևանի N42, N105, N43, N139 և Արմավիրի մարզի N1 ավագ դպրոցների հետ` պարտավորվելով մասնակիցն ու աջակիցը դառնալ աշակերտների մասնագիտական կողմնորոշման` կազմակերպելով տնտեսագիտական խորացված հոսքային ուսուցում:
Տեղեկացնենք նաև, որ ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական խորհրդի ներկայացուցիչներն արդեն այցելել են նշված դպրոցներ, հանդիպել աշակերտների և ուսուցիչների հետ` նրանց հանձնելով համալսարանի մասին պատմող գրքեր, ամսագրեր ու ծալազդեր (բուկլետ):
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին