Տեղի ունեցավ ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի խորհրդի նիստը

Դիտումների քանակ՝ 670

Այսօր տեղի ունեցավ ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի խորհրդի ընդլայնված նիստ, որի մասին արդեն տեղեկացրել էինք: Այն վարում էր  ֆակուլտետի դեկան Էդգար Ղազարյանը: Քննարկվող հարցերից առանցքայինը վերաբերում էր միջանկյալ քննաշրջանի  կազմակերպմանը: Ամենևին էլ գաղտնիք չէ, որ երկու շաբաթ տևողությամբ միջանկյալ քննաշրջանի ընթացքում հաճախանում են դասաձախողումները , ուստի խնդիրը լուծում է պահանջում` մտահոգելով նաև ռեկտորատին: Դիտարկվեցին մի շարք տարբերակներ, որոշվեց քննարկումներ կազմակերպել նաև ամբիոններում, ապա ընդունել հավաքական որոշում:

  Հեռակա ուսուցման բակալավրիատի 1-ին և 2-րդ  կուրսերի դասապրոցեսի, մագիստրատուրայի առկա 1-ին և 2-րդ կուրսերի քննաշրջանի նախապատրաստական աշխատանքերի մասին զեկուցեց դեկանի տեղակալ Սամվել Գրիգորյանը: Առկա ուսուցման մագիստրատուրայի երկրորդ կուրսի գիտամանկավարժական փորձառության ընթացքին ծանոթացրեցին ամբիոնների վարիչները: Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնում ուսումնագիտական և գիտահետազոտական աշխատանքների վիճակի մասին խոսեց ամբիոնի վարիչ Արկադի Հայրապետյանը:

Նիստի ավարտին, որպես ընթացիկ հարց, դեկանը ներկաներին ծանուցեց, որ ՀՊՏՀ խորհրդի որոշմամբ ստեղծվել է ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության  հետ կապերի բաժինը և  կոչ արեց ակտիվորեն համագործակցել:

Քննարկվեցին այլ հարցեր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին