ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԼՈՒՐԵՐԸ` ՀԵՌՈՒՍՏԱԷԿՐԱՆՆԵՐԻՑ
17.12.2011
Դիտումների քանակ՝ 706
Այսուհետ համալսարանի կենտրոնական մասնաշենք մուտք գործող յուրաքանչյուր այցելու աստիճանավանդակների մոտ տեղադրված հեռուստացույցների էկրաններից կարող է ծանոթանալ կառավարման ֆակուլտետի անցուդարձին, նախատեսվող միջոցառումների մասին ստանալ թարմ տեղեկատվություն, ծանոթանալ ՀՀ տնտեսության նորություններին:
Հայտնենք, որ նշված նախաձեռնության հեղինակը կառավարման ֆակուլտետի դեկան Էդգար Ղազարյանն է, ինքն էլ հավաքագրում է լուրերը: Տեխնիկական սպասարկումն իրականացնում է նույն ֆակուլտետի ուսանող Արսեն Խաչատրյանը:
Ինչպես նշեց Էդգար Ղազարյանը, պրոռեկտոր Կառլեն Ղազարյանի աջակցությամբ առաջիկայում ձեռք են բերվելու նաև ալեհավաքներ, որոնց միջոցով հասանելի կդառնա նաև հեռուստալիքներով սփռվող լրատվությունը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին