«ՄԻԿՐՈԷԿՈՆՈՄԻԿԱՆ»` ԸՆԹԵՐՑՈՂԻ ՍԵՂԱՆԻՆ

Դիտումների քանակ՝ 872

Նոյեմբերի 21-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նիստերի սրահում տեղի ունեցավ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի լույս ընծայածուսումնական ձեռնարկի շնորհանդեսը, որին մասնակցում էին ՀՊՏՀ  ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, պրոռեկտորներ Գագիկ Վարդանյանը, Պարույր Քալանթարյանը,  ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Վահե Հակոբյանը, Արա Նռանյանը, Վահե Էնֆիաջյանը, ինչպես նաև ամբիոնի վարիչներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, մագիստրանտներ, ուսանողներ:

Բացելով հանդիսությունը` ռեկտոր Կորյուն Աթոյանն այս արժեքավոր ուսումնական ձեռնարկի ծնունդը համարեց լուրջ ու կարևոր իրադարձություն բուհի կյանքում, շնորհակալություն հայտնեց հեղինակային խմբին մեծածավալ աշխատանքի համար:

Հեղինակային խմբի ղեկավար, միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը, ներկայացնելով ուսումնական ձեռնարկը, ասաց, որ այն արծարծում է  ձեռնարկությունների կառավարման,  ձեռնարկատիրության կազմակերպման, շուկայական առաջարկի և պահանջարկի գնահատման և շուկայական մոդելների վերլուծության խնդիրները: Նրա խոսքերով` հեղինակային խումբը, առաջնային համարելով միկրոէկոնոմիկա դասընթացի արդյունավետ կազմակերպումը,  ուսումնասիրել  է այդ ոլորտում զարգացած երկրների փորձը, նորագույն նվաճումները և, հենվելով երկարամյա հետազոտությունների վրա,  կատարել է համապարփակ մի ուսումնասիրություն:,- ասաց նա:

ուսումնական ձեռնարկի դերն արժեքավորեցին ու կարևորեցին  գրքի գրախոս, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Վարդանյանը, գիտական խմբագիր, մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Իշխան Տիգրանյանը, խմբագիր, աշխատակազմի ղեկավար Լավրենտի Միրզոյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Վահե Հակոբյանը, Վահե Էնֆիաջյանը, Արա Նռանյանը:

Վերջում պրոֆեսոր Միքայել Մելքումյանը շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական կազմին` գիրքը ներկայացնելու հնարավորություն ընձեռելու,  մշտապես օգնելու ու աջակցելու համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին