Ավարտվեցին հանրապետական ուսանողական մարզական խաղերը

Դիտումների քանակ՝ 762

Նոյեմբերի 20-ին ավարտվեցին հանրապետական ուսանողական մարզական խաղերը, որոնք սկիզբ էին առել մարտի 22-ից և ընթանում էին երկու փուլով:

Առաջին փուլում մեր համալսարանի հավաքականները,  ըստ մարզաձևերի, գրանցեցին  հետևյալ պատկերը.

վոլեյբոլ` աղջիկներ, տղաներ` 4-րդ հորիզոնական,

սեղանի թենիս` աղջիկներ 1-ին, տղաներ` 2-րդ հորիզոնական,

շախմատ` աղջիկներ` 3-րդ, տղաներ` 2-րդ հորիզոնական:

Երկրորդ փուլում`

բասկետբոլ` աղջիկներ` 8-րդ, տղաներ` 4-րդ հորիզոնական,

ֆուտբոլ` 2-րդ հորիզոնական,

ձեռքի գնդակ` 2-րդ հորիզոնկան:

Նշենք, որ մրցումներ էին անցկացվում նաև լող և ատլետիկական կրոսավազք մարզաձևերից: Առաջինում անհատական մասնակցությունը մերոնց հաջողություն չբերեց, իսկ  երկրորդն անցավ առանց ՀՊՏՀ մասնակցության:

Մեզ հետ զրույցում ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչ Լևոն Սամվելյանը հպարտությամբ նշեց, որ սեղանի թենիսիստուհիները երեք տարի անընդմեջ չեն զիջում չեմպիոնի տիտղոսը, իսկ ձեռքի գնդակ մարզաձևում վերջապես կարողացանք մրցանակային տեղ նվաճել: Բուհի մասնակցությունը հիշյալ խաղերում նա գնահատեց բավարար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին