Հայկական դրամի գրանշանի հեղինակը հյուրընկալվեց ՀՊՏՀ-ում
Դեկտեմբերի 13-ին ՀՊՏՀ մեծ հանդիսասրահում, ուսանողական խորհրդի ուսումնագիտական հանձնաժողովի նախաձեռնած «Բաց դասի» շրջանակներում, դասախոսությամբ հանդես եկավ հայկական դրամի գրանշանի հեղինակ Կարեն Կոմենդարյանը:
Բացի ուսանողներից ունկնդիրների թվում էին ՀՊՏՀ հենակետային ավագ դպրոցների աշակերտները: Հաշվի առնելով այդ հանգամանքը` Կարեն Կոմենդարյանն առավել հանրամատչելի ձևով լուսաբանեց դրամի, դոլարի, եվրոյի խորհրդապատկերների պատմությունը, բացահայտեց այս և այլ օտար արժույթների ընդհանրությունները, ներկայացրեց հետաքրքրական դրամագիտական փաստեր:
Նա նաև անդրադարձավ դրամի գրանշանի` թվերի նկատմամբ ցանկալի` առաջադաս դիրքի կիրառման անհրաժեշտությանը, պատասխանեց ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի:
«Դեռ մասնագետներ չլինելով` դուք ծանոթացաք դրամագիտության կարևոր դրվագներին: Կարծում եմ` այսուհետ ավելի ուշադիր կգտնվեք խորհրդանշանների նկատմամբ », -ասաց հայկական դրամի գրանշանի հեղինակը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին