ՀՊՏՀ-ՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ

Դիտումների քանակ՝ 598

«Ուսանողական թերթը շատ կարևոր է ձեր կյանքում. այն ջերմ հուշեր է արթնացնում: Ինքս էլ եմ պահել իմ երիտասարդ տարիներն լույս տեսած թերթերը, ունեմ օրագիր, որը երբեմն թերթում եմ, հիշում անցած օրերը, նորովի գնահատում այն»,-շնորհավորելով «Էկոնոմ  plus» ուսանողական թերթի 10-ամյակը` ուսանողներին դիմեց   էկոնոմյան տոնակատարության շրջանակներում ՀՊՏՀ մեծ հանդիսասրահում հյուրընկալված Արցախյան ազատամարտի հերոս, առաջին աստիճանի ՀՀ մարտական խաչ շքանշանի ասպետ, գեներալ մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` լեգենդար Կոմանդոսը: Արցախյան պատերազմի հերոսը ուսանողներին պատմեց իր անցած ուղու, Շուշիի ազատագրման, իր զինակից ընկերների մասին: «Շուշին ազատագրելու համար զինվորական գիտելիքը շատ քիչ էր. հաղթեց մեր ժողովրդի հերոսական ոգին, հաղթանակի հասնելու անկասելի կամքը»,-ասաց նա:

Ավարտին` Արկադի Տեր Թադևոսյանը սիրով պատասխանեց հնչած հարցերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին